Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է.

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 14-18-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։

Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:

Մարզերում հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին և 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՉԼ. «Փյունիկը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Կլուժին»

Հաջորդը

Թեհմինե Ենոքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. ձերբակալվել է նախկին նշանածը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի «Արարատ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Երևանի «Արարատ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատի»…
Դիտել

«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը «ԱՐՑԱԽ. Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի։ Փառատոնային օրերին ծրագրի շրջանակում կներկայացվեն…
Դիտել

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share