Երևանի «Արարատ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Երևանի «Արարատ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են  Խուան Բրավոն, Էդգար Մալաքյանը, Ալիկ Առաքելյանը, Արտյոմ Պոտապովը, Արման Մկրտչյանը, Բաբու Չամը և Տիմուր Պուխովը։

Կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոն 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»։ Բարձրագույն խմբում անցկացրած 64 խաղում Բրավոն դարձել է 4 գոլի հեղինակ։ Խուան Բրավոն «Արարատի» կազմում նվաճել է Հայաստանի գավաթը։

 2020/21 մրցաշրջանից առաջ «Արարատը» համալրած ֆուտբոլիստներից էր նաև Էդգար Մալաքյանը։ Նա միանգամից դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Էդգար Մալաքյանը մասնակցել է Բարձրագույն խմբի 59 խաղի և դարձել է 10 գոլի հեղինակ, ինչպես նաև դարձել է Հայաստանի գավաթակիր։

Ալիկ Առաքելյանը 2021-ի ամռանը համալրեց «Արարատի» շարքերը։ Նա «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 44 խաղ և դարձել է 5 գոլի հեղինակ։

Դարպասապահ Արտյոմ Պոտապովը նախորդ ամռանն էր միացել «Արարատին» և թիմի հիմնական դարպասապահն էր 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածում։ Նա անցկացրել է առաջնության 20 հանդիպում։

Արման Մկրտչյանը նույնպես ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»։ Նա «Արարատի» մարզաշապիկով Բարձրագույն խմբի 13 հանդիպման է մասնակցել։

Գամբիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Բաբու Չամը «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 8 հանդիպման։

«Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է նաև ռուս կիսապաշտպան Տիմուր Պուխովը: Վերջինս մասնակցել է Բարձրագույն խմբի յոթ հանդիպման:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանը կրկին պնդում է, որ զենք չի ուղարկել Ռուսաստանին

Հաջորդը

Պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ. ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հայտնել է այսօր սահմանի Երասխի հատվածում զոհված զինծառայողի անունը

Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է…
Դիտել

«Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում այսօր կեսօրին բռնկված հրդեհն արդեն մարվել է,…
Դիտել

Պուտինը դեկտեմբերի 19-ին կմեկնի Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ հանդիպման. հայտնի է բանակցությունների օրակարգը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 19-ին Մինսկի Անկախության պալատում բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով աշխատանքային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share