Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել. Շիրակի մարզպետ

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Ըստ մարզպետի՝ Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ այս պահի դրությամբ Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։

Մարզպետի փոխանցմամբ՝ Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են։

Շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով։

Մարզպետը հայտնել է նաեւ, Գյումրու թաղամասերից 2-ը հոսանքազրկվել են, նաեւ Մարմաշեն եւ Հայկավան բնակավայրերը։

23։50-ին հոսանքը վերականգնվել է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչ անել երկրաշարժի դեպքում. Ուղեցույց

Հաջորդը

Կորոնավիրուսի դեմ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացել է 15 հազար 539 մարդ

Առնչվող նյութեր
Դիտել

Կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող 5 խոշոր հարկ վճարողների ֆիսկալ հասույթն աճել է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող հարկ վճարողների և ծաղիկների, կոսմետիկայի, արդուզարդի…
Դիտել

Մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը. Միրզոյան

Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը…
Դիտել

ՀՀ ԿԸՀ նախագահն ու ԿԸՀ մեկ անդամ դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք…
Դիտել

L 410 տիպի օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի օդանավակայանում

Մոտ օրերին L 410 տիպի քաղաքացիական օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի «Սյունիք» օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share