ԵՄ-ն Հայաստանին կտրամադրվի 23 մլն եվրո

ՀՀ-ԵՄ երկկողմ գործակցության շրջանակներում կստորագրվի «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը։ Ըստ այդմ, ԵՄ բյուջեից կտրամադրվի 23 մլն եվրո։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը, նշեց, թե դրա նպատակն է աջակցել համավարակին և պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշներին համապատասխան։ 

Նախագծի հիմնավորումների համաձայն, ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մասնավոր հատվածի բարձր մրցունակություն։

ՓՄՁ-ների ինկուբացիային և արագ զարգացմանը, բիզնեսների վերականգնմանը, տեղական համայնքներում զարգացման նախաձեռնություններին և ներդրումներին, քաղաքային և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում իրականացվող միջոցառումներին, երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի ներգրավմանը և կարողությունների հզորացմանը, Սփյուռքի ներգրավմամբ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավարտվել է «Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարը. առաջին տեղը կիսել են Մամիկոն Ղարիբյանը և Սերգեյ Լոբանովը

Հաջորդը

Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը:  «Ուզում եմ վերահաստատել՝…
Դիտել

Վահրամ Դումանյանը՝ նախագահի խորհրդական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է Նախագահի խորհրդական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության…
Դիտել

ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share