ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի Գերմանիայից 15 ոստիկան

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված կլինեն նաև գերմանացի ոստիկաններ. առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի` փետրվարի 20-ին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական NTV պարբերականին:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթի խոսքով՝ Գերմանիայի նախարարների դաշնային կաբինետը որոշում է ընդունել այն մասին, որ Գերմանիան հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվող առաքելության կազմում ներկայացված կլինի առավելագույնը 15 ոստիկանով: Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետների ուղարկել:
 

Ընդհանուր առմամբ, ըստ լրատվամիջոցի, ԵՄ առաքելության կազմում ընդգրկված կլինի մոտ 100 կին և տղամարդ: Առաքելությունը կգլխավորի Գերմանիայի դաշնային ոստիկանության սպա:

Եվրամիությունը նոր քաղաքացիական անզեն առաքելություն ուղարկելու մասին որոշում է կայացրել հունվարի 23-ին՝ Հայաստանի կառավարության հրավերի հիման վրա։ 2 տարի ժամկետով նախատեսված առաքելության նպատակը հրադադարի ռեժիմի մոնիթորինգն է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն աջակցելը:

Ըստ ԵՄ մանդատի՝ առաքելության նպատակն է նաև նվազեցնել ռիսկերը այնտեղ ապրող բնակչության համար, ինչպես նաև նպաստել երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պլանավորվում է Արարատ Միրզոյանի այցը Սիրիա

Հաջորդը

Սա կարող է մի նոր ելակետ դառնալ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի համար կարևոր գործոն է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան. Արայիկ Հարությունյան

Հայաստանի համար կարևոր գործոն է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մի մասն է կազմում անվտանգության նոր համակարգի ստեղծումը և…
Դիտել

Եռակողմ հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները չափազանցված են․ ՀՀ ԱԳՆ խոսնակ (լուսանկարներ)

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ…
Դիտել

ՄԻՊ-ն արձագանքել է լրագրողի հետ կապված միջադեպին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել Civic.am լրատվական կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share