Հայաստանի համար կարևոր գործոն է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան. Արայիկ Հարությունյան

Հայաստանի համար կարևոր գործոն է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մի մասն է կազմում անվտանգության նոր համակարգի ստեղծումը և պաշտպանության ոլորտում նոր գործընկերների ստեղծումը։ Այս մասին ապրիլի 11-ին «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից իրականություն» համաժողովում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով, Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով զարգացնել հարաբերությունները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային դերակատարների հետ և շարունակում է համագործակցությունը ավանդական գործընկերների հետ՝ հաստատելով և խորացնելով կապերը։ Նա ԵՄ-ի հետ գործընկերությունն անվանել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը։

Հարությունյանը հիշեցրեց «Աշխարհի խաչմերուկ» Հայաստանի կառավարության նախաձեռնությունը՝ հիմնված տարածքային ամբողջականության, փոխադարձության սկզբունքների և երկրների տարածքով անցնող ճանապարհների իրավասության սկզբունքների վրա։ «Հարավային Կովկասը կարող է դառնալ նոր տարանցիկ հանգույց հյուսիսի և հարավի, ինչպես նաև արևելքի և արևմուտքի միջև»,- հավելել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում, հերթական դավադրությունն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար. Փաշինյան

Հաջորդը

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի գործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ․ Մհեր Գրիգորյան

Առնչվող նյութեր
Դիտել

«Հանրային ձայն» կուսակցության համանախագահների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել.կան ձերբակալվածներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ…
Դիտել

Բայրամովը Լավրովի հետ հանդիպմանը ներողություն է խնդրել խաղաղապահների մահվան համար

Նյու Յորքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հանդիպման մեկնարկին…
Դիտել

Այժմ պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանն ասել է, թե իրենց հաջողվել է  կենտրոնասիական…
Դիտել

Երևանում տրանսգենդերի սպանության գործով ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ոստիկանության ծառայողների հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share