Այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում, հերթական դավադրությունն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար. Փաշինյան

2023 թվականի և ընդհանրապես մեր նորագույն պատմության շրջադարձային կետը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին և ԼՂ հայաթափումը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Վարչապետի խոսքով՝ այսօր տեղի ունեցածը ցանկանում է դիտարկել այս տեսանկյունից՝ արձանագրելով, որ միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը «մեզ շարունակաբար բերում են աղետալի հետևանքների»:

«Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանակներում, ցավոք, այդպես էլ չհասունացավ այս և այն գիտակցումը, որ իրենք՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել: Միջազգային հանրությունը, միջազգային դերակատարները կարող են անել գործի 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը այն սուբյեկտի անելիքն է, որին վերաբերում է խնդիրը, եթե, իհարկե, այդ սուբյեկտը ցանկանում է սուբյեկտ լինել»,- ասաց նա:

«Պիտի նորից ընդգծեմ՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար»,- ասաց նա: 

Վարչապետի խոսքով՝ նպատակները շատ կոնկրետ էին` Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունն ու հաստատել մարիոնետային կառավարություն` ըստ էության, ՀՀ լուծարային հանձնաժողով:

Նրա խոսքով՝ այդ դավադրության իրագործումը չիրականացավ մի քանի պատճառով:

«Պատճառներից առաջինը ՀՀ ժողովրդի պետական մտածողությունն է, երբ մարդիկ վստահեցին կառավարության  և կառավարող մեծամասնության գնահատականներին: Հայաստանի պետականության դեմ ուղղված անկատար սցենարի չիրագործման պատճառ է նաև այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ: Հարգանքի և գնահատանքի տուրք է պետք մատուցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, որ նույնիսկ ողբերգության գագաթնակետին դրսևորեցին բացառիկ պետական մտածողություն:

Նույնը, ցավոք, չենք կարող ասել ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, ովքեր, կարծես, չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից:

Ասել եմ ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն, Հայաստանում կա մեկ կառավարություն, որը հիմա նստած է այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով, որը նստած է այս դահլիճում»,- ընդգծեց վարչապետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացարձակապես սուտ է, հերյուրանք և զրպարտանք է, որ Տավուշի մարզի՝ թեկուզ մեկ միլիմետր տարածք վիճարկման ներքո է․ Փաշինյան

Հաջորդը

Հայաստանի համար կարևոր գործոն է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան. Արայիկ Հարությունյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար…
Դիտել

Մյունխենում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Փետրվարի 19-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։…
Դիտել

Ուսման վարձավճարի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից. փոխվարչապետ

Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share