Այսօր տեղի կունենա արեգակի այս տարվա առաջին (և միակ) ամբողջական խավարումը

20 ժամից էլ քիչ ժամանակ է մնացել այս տարվա Արեգակի առաջին (և միակ) ամբողջական խավարմանը։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Լուսնի ստվերը Երկրին կդիպչի ապրիլի 8-ին Երևանի ժամանակով 19:42-ին, և մոլորակից դուրս կգա կեսգիշերն անց՝ Երևանի ժամանակով 00:52-ին: Ամբողջական խավարման փուլը կսկսվի մոտավորապես 20:39-ին և կավարտվի 23:55-ին: Միջոցառման գագաթնակետը կլինի 22:17 րոպեին։

Լուսնի ստվերի հետքը կձգվի միայն երեք երկրների՝ Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի տարածքներով։ Գոտու մեջ կներառվեն նաև Խաղաղ օվկիանոսի մի քանի կղզիներ։ Ամբողջական խավարումը կանցնի մեծ և միջին քաղաքներով՝ Մեքսիկայում՝ Մազաթլան, Դուրանգո, ԱՄՆ-ում՝ Սան Անտոնիո, Օսթին, Դալլաս, Լիթլ Ռոք, Ինդիանապոլիս, Բուֆալո Կանադայում՝ Մոնրեալ: Մոլորակի ընդհանուր բնակչությունը, որը կտեսնի խավարումը առանց տանից դուրս գալու, կազմում է մոտ 30 միլիոն մարդ:

Թեև ամեն տարի Երկրի վրա տեղի է ունենում առնվազն երկու խավարում, ամբողջական խավարումները շատ ավելի հազվադեպ են լինում։ Սա այս տարվա միակ ամբողջական խավարումն է (այս տարվա երկրորդ խավարումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին և կլինի օղակաձև խավարում)։ Հաջորդ ամբողջական խավարումը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 12-ին, ինչը նշանակում է, որ դրա համար պետք է սպասել ավելի քան երկու տարի»,-նշել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա

Հաջորդը

Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ. Շիրինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ավազակություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Չորս անհայտ անձանց կողմից Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սուրեն Պապիկյանի ելույթը նվիրված բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված
Դիտել

Կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ջանքերի շնորհիվ կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը։ Այս մասին տեղեկացնում են արդարադատության…
Դիտել

Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ու զրույցներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիներից 16-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share