ԵՊՀ-ում հնուրընկալել են ՌԴ դեսպանին

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա հետ քննարկել երկկողմ գործակցության զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ-ից։

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանը ներկա են եղել ԵՊՀ միջազգային գործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:

Հ. Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ ԵՊՀ-ն սերտորեն գործակցում է Ռուսաստանի տարբեր բուհերի, ինստիտուտների և հետազոտական կենտրոնների հետ: Նա ասել է, որ ռուսագիտության զարգացումը մեծապես կարևորվում է ԵՊՀ-ում, ինչի վկայությունն են համալսարանում գործող Ռուս բանասիրության ֆակուլտետը, Ռուսական կենտրոնը, Ռուսական հետազոտությունների նորաստեղծ կենտրոնը, ինչպես նաև դրան ուղղված տարբեր միջոցառումները:

ԵՊՀ ռեկտորը հույս է հայտնել, որ դեսպանության աջակցությամբ գործակցության նոր հաջողություններ են գրանցվելու տարբեր ուղղություններով:

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Հ. Հովհաննիսյանին համալսարանի կառավարումը ստանձնելու կապակցությամբ, ընդգծել է, որ իրենց համար ևս ԵՊՀ-ի հետ գործակցությունն առաջնահերթություն է, քանի որ այն Հայաստանի առաջատար բուհն է և հետազոտական գլխավոր կենտրոններից մեկը:

Դեսպանը կարևորել է համատեղ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն կընձեռեն սերտացնելու փոխադարձ շփումները, ձևավորելու երկխոսություն մասնագետների միջև և առավել ամրապնդելու փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում Ա. Մարգարովը մանրամասն ներկայացրել է ԵՊՀ-ի և Ռուսաստանի տարբեր համալսարանների ու կենտրոնների միջև առկա գործակցությունը, դրա շրջանակում իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները:

Պ. Բալայանն էլ անդրադարձել է ֆակուլտետի գործունեությանը, իրականացրած գիտական ու կրթական միջոցառումներին, առկա խնդիրներին ու նոր գաղափարներին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են կոնկրետ ծրագրեր և միջոցառումներ, որոնք դրական նոր զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների հետ համագործակցությանը՝ նպաստելով վերջինիս ամրապնդմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

5 Կովկասյան եղջերու շուտով բաց կթողնվեն անտառ

Հաջորդը

Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. Արմեն Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքվից առայժմ պատասխան չունենք. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, Հայաստանը իր առաջարկներով համալրել է խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունների…
Դիտել

Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կդառնա  տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման  որոշակի հարթակ,…
Դիտել

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

Մանրամասներ Սյունիքի ճանապարհների մասին (տեսանյութ)

Սյունիքով անցնող միջպետական ճանապարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին «Ազդագիր» կայքի համար տեղից մանրամասներ է հաղորդել ՀՀ ԱԺ «Պատիվ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share