Զինծառայողը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել կայազորային հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին

Հաջորդը

Երևանում պաշտոնապես մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահը պատգամավորների հետ հանդիպմանը խոսել է ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի  պատգամավորների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի…
Դիտել

Արցախում հարգանքի տուրք են մատուցել 2016թ. ապրիլի պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության…
Դիտել

Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են փոխարինել Միքայել Արզումանյանի խափանման միջոցը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share