Երևանում պաշտոնապես մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման տպավորիչ արարողությամբ պաշտոնապես տրվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ծանրամարտի Միջազգային և Եվրոպական ֆեդերացիաների նախագահները, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ և երկրպագուներ:

Լուսային ու ձայնային շքեղ շոուի ընթացքում նախ ներկայացվեց Հայաստանի բազմադարյա պատմությունը, անդրադարձ կատարվեց մեր երկրի մշակութային հարուստ ժառանգությանը, ապա ցուցադրվեցին ամենատարբեր մարզաևերում Հայաստանի պատիվը բարձր պահած լեգենդար մարզիկները:
Այնուհետև յուրահատուկ կերպով անցկացվեց նաև դրոշների շքերթը և մրցահարթակ դուրս բերվեցին Եվրոպայի առաջնության մասնակից 40 երկրների դրոշները:

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպաական ֆեդերացիային այս առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին վստահելու համար. «Երբ այս հոյակերտ համալիրը կառուցվում էր, նախատեսվում էր, որ այն կհյուրընկալի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որն ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցավ և միայն այսօր՝ 40 տարի անց, մենք ընդունում ենք նմանօրինակ խոշոր միջոցառում: Սա շատ խորհրդանշական պահ է, քանի որ այս առաջնությունը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան հանրապետության հովանու և դրոշի ներքո: Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ են հաղթահարել ու բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առջև դրված ծանրությունները»:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Մրցումներն անցկացվելու են ապրիլի 15-23-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինծառայողը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաջորդը

2 նոր երթուղի 1 օրում

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39-ից +41 աստիճան տաքություն

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 25-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային…
Դիտել

Ժամը 00:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է.ՊՆ

Ժամը 00:05-00:30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ հաղորդագրություններում նշված ուղղություններում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 00:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում…
Դիտել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կհատկացվի նաև 50.000-ական դրամ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար ֆինանսական աջակցության նոր ծրագիր է մեկնարկում. այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share