Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39-ից +41 աստիճան տաքություն

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 25-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+41 աստիճան։ Հունիսի 25-30-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-ի և 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ի և 30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գյումրիում աղիքային վարակով 43 անձ է հոսպիտալացվել

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցի արտիստ Էլմանին պատկանող «Raava Music» լեյբլի ներքո հանդես եկող երգչի համերգը Երևանում չեղարկվել է

Ադրբեջանցի արտիստ Էլմանին պատկանող «Raava Music» լեյբլի ներքո հանդես եկող Անդրոյի համերգը Հայաստանում չեղարկվել է: Նա հայերին վիրավորող…
Դիտել

Բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ․ ԱԽ քարտուղարի հարցազրույցը «Tasnim» գործակալությանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ: «Tasnim»…
Դիտել

Պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը. ՀՀ վարչապետ

«Հայաստանը պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի և էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետև խաղաղության խաչմերուկը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share