Ադրբեջանցի արտիստ Էլմանին պատկանող «Raava Music» լեյբլի ներքո հանդես եկող երգչի համերգը Երևանում չեղարկվել է

Ադրբեջանցի արտիստ Էլմանին պատկանող «Raava Music» լեյբլի ներքո հանդես եկող Անդրոյի համերգը Հայաստանում չեղարկվել է:

Նա հայերին վիրավորող «սթորի» է դրել «Ինստագրամի» իր էջում` հայտնելով չեղարկման մասին։

 «Ամոթալի է, որ «սմի կույտ բալվանների» պատճառով  արգելում են մեզ կիսվել սիրով, ձայնով, զգացմունքով, միասնությամբ»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ազգությամբ ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամներից Անդրոն օգոստոսի 30-ին պետք է հանդես գար համերգով Երևանում: 

Երգիչն ազգությամբ գնչու է, բայց ծնվել է Կիևում: Երգիչն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ կիսվել է իր տպավորություններով:

«Ողջույն բոլորին: Ես հիմա մեքենայով գնում եմ քաղաքի կենտրոն, ինձ զանգեցին ու ասացին՝ դու առաջին անգամ օգոստոսի 30-ին համե՞րգ ես ունենալու Երևանում: Իմ երազանքն իրականացել է: Գիտե՞՝ք քանի տարի եմ սրան սպասել, 5-6, 7-8 տարի: Ժողովուրդ շնորհակալ եղեք Աստծուն»-տեսահոլովակում ասում է Անդրոն:

Համերգի կազմակերպիչներն ինստագրամյան իրենց էջում տարածել են հայտարարություն՝ տեղեկացնելով, որ Անդրոյի համերգը Երևանում չեղարկվում է, իսկ տոմսերի գումարը վերադարձվելու է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկ օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Հաջորդը

Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը կրկին հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։…
Դիտել

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Նախարարության հաղորդագրության մեջ ասվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share