Պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը. ՀՀ վարչապետ

«Հայաստանը պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի և էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետև խաղաղության խաչմերուկը ենթադրում է նաև խողովակաշարերի և էլեկտրագծերի անցում». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար կարևոր են այդ լուծումները, որովհետև 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ 

Ըստ նրա՝ Հայաստանին տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու հիմք չկա. «Կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նորանոր տարածքներ օկուպացնելու կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը պատրաստ է տրանսպորտային կոմունիկացիաների մասով, փոխադարձության սկզբունքի պահպանմամբ, գնալ ընթացակարգային պարզեցումների. «Պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով՝ հույս ունենալով նման փոխադարձության»։ 

Նա ասել է, որ պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև անկլավների հարցը։

«Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»,- շեշտել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Բացահայտիր Հայաստանը երկնքից»․ 20 օդապարիկ գունավորում են Հայաստանի երկինքը

Հաջորդը

Պուտինն ու Սի Ցզինպինը կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների…
Դիտել

Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից ունի ուրույն կարեւորություն․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին իր եւ…
Դիտել

ԿԳՄՍՆ-ն նոր կարգ է առաջարկում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի…
Դիտել

Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների գործակցությանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share