Պատվաստվելու են ռիսկի խմբի անձինք․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում մեկնարկում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Պատվաստվելու են ռիսկի խմբի անձինք։

Ռիսկի խումբը 65 տարեկանից բարձր տարիքի անձինք են, բուժաշխատողները՝ 55 տարեկանից բարձր, խրոնիկ հիվանդները՝ ևս 55 տարեկանից բարձր, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ՝ 55 տարեկանից բարձր։

«Աստրա Զենեկա պատվաստանյութի օգտագործման ցուցումներում որոշակի փոփոխոություններ են կատարվել։ Եվ լրացուցիչ ապահովության ու անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում։ Մենք ևս մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված եզրակացությունները։ Եվ որոշում կայացրեցինք, որ Աստրա Զենեկայով պատվաստման համար ևս կսաhմանենք տարիքային շեմ՝ 55 տարեկանից կիրականացնենք միայն բարձր քաղաքացիների համար»,- ասաց նախարարը։

Ըստ նախարարի «Սպուտնիկ V» պատվաստանյութի քանակը դեռ սահմանափակ է, այս պահին սահմանվել են պատվաստման համար հետևյալ խմբերը։ Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք, խրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ ևս մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ՝ մինչև 55 տարեկան։

«Այս ցուցումները կվերանայվեն ժամանակի ընթացքում, երբ մենք կունենանք Սպուտնիկ V-ի նոր խմբաքանակներ, 65-ից բարձր տարիքի քաղաքացիները ևս կպատվաստվեն Սպուտնիկ V-ով»,- ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսաով ավարտական փուլին են հասցվում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբեման աշխատանքները:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Չինաստանի կառավարությունը նախնական համաձայնություն է հայտնել դոնորության շրջանակում Հայաստանին տամադրվելիք պատվաստանյութի մասով: Այն առաջիկայում կլինի Հայստանում:

«Մի շարք տարբերակներ ենք ունենալու, որոնք պետք է օգտագործվեն մեր երկրում», – նշեց առողջապահության նախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեկ կատարվել է 3461 թեստավորում

Հաջորդը

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս Արցախի տարածքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 558604 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ռազմական…
Դիտել

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը ապահովելով տեղը ԱԱ քառորդ եզրափակչում

Կատալոնիայի Սիտժես քաղաքում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Իսպանիայի հավաքականի հետ…
Դիտել

Զինվորական որևէ կացարանում հրդեհ չի եղել. ՊՆ խոսնակը հերքում է

Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել: Տարածվող տեսանյութը, նախնական ուսումնասիրությամբ, մի քանի տարվա վաղեմություն ունի: Այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share