Էլեկտրոմոբիլները ավելի էժան գնով կներկրվեն

Կառավարությունը սակագնային արտոնություն սահմանեց  Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ դեռևս 2022 թվականի մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է որոշում, ըստ որի յուաքանչյուր երկրին տրվել է որոշակի չափաքանակի քվոտա։ Այդ շրջանակներում ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներն ազատվում են մաքսատուրքից։ Հայաստանն  իր համար վերցրել է 7000 մեքենայի քվոտա:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ֆիզիկական անձանց համար այս որոշումը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի մեկից հետո ներմուծված էլեկրտոմոբիլերի համար, և այն մարդիկ, ովքեր ներմուծել են և մաքսատուրք են վճարել, իրենք կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարված գումարները, իսկ իրավաբանական անձանց համար այս որոշումը ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար։

«Ներմուծման գործընթացը շատ աննկատ է անցնելու։ Այսինքն՝ հայտարարագիրը ավտոմատ տալիս է այդ քվոտայից օգտվելու հնարավորություն, որևէ լրացուցիչ գործողություն մարդիկ չպետք է անեն։ Սա լավ առիթ է ավելացնելու էլեկտրական մեքենաների քանակը մեր երկրում։ Ասեմ նաև, որ հաջորդ տարվա համար ունենք 8000 մեքենաների համար քվոտա»,- ասաց Քերոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այսպիսով մաքսատուրքից կազատվեն ՀՀ ներմուծվող առաջին 6400 էլեկտրոմոբիլները։

«Հիշեցնեմ, որ դեռևս 2019-20 թվականին էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը ազատել ենք ավելացված արժեքի հարկից։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոմոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոսով ավելի էժան գնով, քան սովորական ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաները։ Հետևաբար, կարծում եմ, որ սա իսկապես շատ լավ հնարավորություն է, որպեսզի էլեկտրոմոբիլներ ներկրվեն Հայաստանի Հանրապետություն։ Ուզում եմ ընդգծել, որ, բնականաբար, սա լավ առիթ է, որպեսզի ներդրումներ արվեն էլեկտրոմոբիլների լիցքավորման և սպասարկման ոլորտում, ինչը չափազանց կարևոր է»,- նշեց վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է ամառային զորակոչի ժամկետը

Հաջորդը

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարդենիկում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կկառուցվի նոր գազատար

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի նոր գազատար՝ 12,5 կլիոմետր…
Դիտել

Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. Հանրային պաշտպանի գրասենյակ

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի քրեական գործի…
Դիտել

Սահմանային խախտումներ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ԱՀ ՆԳՆ

Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք…
Դիտել

ՊԵԿ-ն ամփոփել է STAPl ծրագրի արդյունքները

Ավարտվել է Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկիհամատեղ նախաձեռնությամբ իրականացված «Աջակցություն վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրը, որը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share