Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այդպես անպաշտպան թողնել. ընդդիմադիր պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձին։

Պատգամավորին անհասկանալի է, թե ինչու է վարչապետի որդին թողնվել անպաշտպան․ «ԱԱԾ-ին կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այդպես անպաշտպան թողնել։ Միգուցե մի օր էլ շատ ավելի վատ մարդկանց կողմից գործողություն իրականացվեր․ նա ինչու՞ պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»։

Պատգամավորը նաև կոչ է արել՝ Ա. Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին չկալանավորել. «Ես շատ հանգամանքներ հաշվի առնելով՝ մեղադրող կողմին կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից։ Քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով։ Նույն կինը, որն այսօր հայտնվել է այդ վիճակում, միայնակ պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն, և բնական է, որ կգտնվի հուզական բարձր ֆոնում։ Պետք չէ հասցնել այսպիսի անհասկանալի, անընդունելի վիճակի»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եթե դա համարում եք թուլություն, ապա դուք առերևույթ կողմ եք, որ նրանք շրջեն թիկնազորով և զրահապատ մեքենաներով. Հովհաննիսյան

Հաջորդը

Կարող ենք փաստել, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ․ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով անհրաժեշտ արդյունքի չեն հասնում. Արման Թաթոյան

Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան`թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը: Այս մասին ասված…
Դիտել

Ալիևը Միշելի հետ զրույցում բրյուսելյան ձևաչափն արդյունավետ է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Հանդիպումը տևել է շուրջ…
Դիտել

AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո Ֆրանսիայում մարդիկ են մահացել

Lenta.ru կայքը հայտնում է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո առաջացած թրոմբից մահացել է երկու քաղաքացի:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share