Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Ford Syujen-ն ու VAZ 21703-ը

Օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Շապինանդ Ա․-ի վարած VAZ 21703 մակնիշի և 34-ամյա Արտակ Գ․-ի վարած Ford Syujen մակնիշի ավտոմեքնաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Շապինանդ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Արտակ Գ․-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սիրվարդ Ա․-ն և 53-ամյա Ալիսա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Հրշեջ փրկարարներն, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել Շապինանդ Ա․-ին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը, այնուհետև քաղաքացիների հետ համատեղ ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակի վրա։

Նախաձեռնվել է վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

Հաջորդը

Ֆուզուլիի շրջանում 3 ադրբեջանցիներ տուժել են ականի պայթյունից

Առնչվող նյութեր
Դիտել

«Տելեգրամ» հարթակով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420»…
Դիտել

Բաքուն մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբի այցը Լեռնային Ղարաբաղ․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը CBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ…
Դիտել

Իսպանացի բժիշկների թիմը Գավառ և Բերդ կատարած վիրաբուժական այցն ամփոփել է Անահիտ Ավանեսյանի հետ

Իսպանացի բժիշկների թիմը Գավառ և Բերդ կատարած վիրաբուժական այցն ամփոփել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմամբ: Վիրաբույժները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share