Կաթողիկոսն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է գերեվարված հայորդիների ազատ արձակման հարցը

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ու արդյունավոր առաքելության մաղթանքներն է հղել դեսպանին։

Ամենայն Հայոց Հայրապետը, ի դեմս ԱՄՆ դեսպանի, իր շնորհակալությունն է հայտնել Միացյալ Նահանգների իշխանություններին մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ 

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին, վերջինիս կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գործուն քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությունը զսպելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։ Հայոց Հայրապետը մասնավորապես ընդգծել է գերության մեջ հայտնված հայորդիների ազատ արձակման կարևորությունը։ 

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։

Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը Նորին Սրբությանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և անձամբ ինքը կշարունակեն իրենց ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև

Հաջորդը

Անտաշություն է Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու՝ Արևմուտքի փորձերը. Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Ծովակալ Սերգեյ Ավակյանցը ազատվել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնից և նոր պաշտոնի է նշանակվել

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավակյանցը նշանակվել է նոր պաշտոնում՝ ռազմամարզական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության կենտրոնների համակարգող…
Դիտել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ …
Դիտել

Անսթափ քաղաքացին հրացանով կրակել է Ստեփանակերտի կենտրոնում

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել,  որ Վերածննդի հրապարակում հնչել են…
Դիտել

Յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդման 2 վարողներին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share