Ծովակալ Սերգեյ Ավակյանցը ազատվել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնից և նոր պաշտոնի է նշանակվել

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավակյանցը նշանակվել է նոր պաշտոնում՝ ռազմամարզական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության կենտրոնների համակարգող շտաբի պետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, Հեռավորարևելյան դաշնային օկրուգում նախագահի բանագնաց Յուրի Տրուտնևը, գրում է rbc.ru-ն։

Ավակյանցի հրաժարականի մասին հայտնի դարձավ Խաղաղօվկիանոսյան նավատորմի անսպասելի ստուգման մասին ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունից մեկ շաբաթ անց։

Սերգեյ Ավակյանցը Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար է նշանակվել 2012 թվականի մայիսին։ Մինչ այդ նա աշխատել է Հյուսիսային նավատորմի շտաբում և որպես Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ։ Ծովակալի զինվորական կոչումը նրան շնորհվել է 2014 թվականի դեկտեմբերին։ Պարգևատրվել է «Ծովային ծառայությունների համար», «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» III աստիճանի, «Մարտական ծառայության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշաններով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր

Հաջորդը

ՀՀ-ի ակնկալիքները ՀԱՊԿ-ից պետք է շատ ավելին լինեն, քան ԵՄ-ից. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հակահարձակման համար նախապատրաստում են ութ նոր գրոհային բրիգադ․ Reuters

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման համար նախապատրաստում են ութ նոր գրոհային բրիգադ՝ 40 հազար ընդհանուր զորակազմով: «Հարձակումը պետք է…
Դիտել

Ադրբեջանը հայտնել է 4 զոհի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահամային միջադեպի հետևանքով 4 զոհ ունեն։ Ավելի վաղ ադրբեջանական կողմը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share