Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դարձել է բրոնզեմեդալակիր:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարելով միայն երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում պահել է 150 կգ կշռող ծարաձողն ու այս վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը: Այս վարժությունում փոքր բրոնզե մեդալին արժանացել է Ավստրիան ներկայացնող հայազգի ծանրորդ Հմայակ Միսակյանը՝ 151 կգ արդյունքով:

Հրում վարժությունում հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 187 կգ կշռող ծանրաձողը:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 343 կգ արդյունքով նվաճել է Իտալիայի ներկայացուցիչ Օսկար Մարտինես Ռեյեսը:

Հրում վարժության պարգևատրումը կատարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հիանալի է տեսնել Վաշինգտոնի իմ հայ գործընկերոջը՝ Լիլիթ Մակունցին. ԱՄՆ դեսպան

Հաջորդը

Ծովակալ Սերգեյ Ավակյանցը ազատվել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնից և նոր պաշտոնի է նշանակվել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանն առաջին մեդալն ունի ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում

Օգոստոսի 14-ից Հորդանանում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանն առաջին մեդալն ունի. 57…
Դիտել

Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Գեղամ…
Դիտել

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share