Հայաստանն առաջին մեդալն ունի ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում

Օգոստոսի 14-ից Հորդանանում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանն առաջին մեդալն ունի. 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Հայ ըմբիշը մեկնարկում վստահ հաղթանակ է տարել, սակայն հաջորդ գոտեմարտում զիջել է ԱՄՆ ներկայացուցչին: Քանի որ վերջինս հասել է եզրափակիչ, Էդիկ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել:

Սփոփիչ գոտեմարտում 6:3 հաշվով հաղթանակի շնորհիվ Հարությունյանը դուրս է եկել բրոնզի համար պայքարի: Մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին:

Օգոոստոսի 16-ին բրոնզե մեդալների համար կգոտեմարտեն 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն նախատեսված է մինչև օգոստոսի 21-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննվում է պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը․ ՊՆ

Հաջորդը

Ինչպես են ադրբեջանցիները հայ պահեստազորայինին առևանգում (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

«Բարսելոնան» եւ «ՌԲ Լայպցիգը» չեն շարունակի պայքարը ֆուտբոլի ՉԼ մրցաշարում

Փարիզում ՊՍԺ-ն մրցել է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ։ Թիմերի պատասխան հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։ Առաջին խաղում…
Դիտել

Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին

Լյուքսեմբուրգում կայացավ ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։  Այս մասին գրում է ՀՖՖ-ն:  Հայաստանի…
Դիտել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024-ի ընտրական փուլը կսկսի Թուրքիայի դեմ խաղով

Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share