Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշեց Մելիքբեկյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։

Հայ առաքելական եկեղեցին դեմ  է արտահայտվել արձանի տեղադրմանը: Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստացել են փաստաթղթերը և դրական են գնահատում արձանի տեղադրումը: Փաշինյանի խոսքով՝ այն կխթանի զբոսաշրջությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի մասին Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերին

Հաջորդը

Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Առնչվող նյութեր
Դիտել

Վերականգնվել է Արցախի գազամատակարարումը

Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից: «Արցախգազը» տեղեկացնում է,…
Դիտել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Երևանում է

Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Երևանում է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ…
Դիտել

Օսթինը վերահաստատում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Կիևին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share