Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի մասին Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերին

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի հանդիպմանը:

Կայքերից որոշների՝ թեմայի վերաբերյալ արած հրապարակումներում անդրադարձ կան Խամենեիի՝ Հայաստան-Իրան սահմանի ու Արցախի վերաբերյալ խոսքերին: 

Թուրքական լրատվամիջոցներում թեմայի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Խամենեին նշել է. «Ղարաբաղի ազատագրումից գոհ ենք, սակայն դեմ ենք Հայաստանի ու Իրանի սահմանին ցանկացած փոփոխությանը ու սահմանափակմանը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում: Վերջինս հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փոստային առաքանիներում տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել

Հաջորդը

Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն

Առնչվող նյութեր
Դիտել

Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…
Դիտել

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը պարզաբանում է տարածել Անդրեա Վիկտորինի հայտարարության վերաբերյալ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Այսօր Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ 2023թ․ Եվրոպայի…
Դիտել

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը`…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Մարտի 7-ին աշխատանքային այցով Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share