Կայացել է Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը

Մոսկվայում հոկտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Պուտինը նշել է որ Հայաստանի վարչապետի հետ մշտական կապի մեջ է հեռախոսի միջոցով, սակայն անձնական հանդիպումները, ըստ Ռուսաստանի նախագահի, «մշտապես արդյունավետ են անցնում՝ ցանկալի արդյունքներին հասնելու տեսանկյունից»։

«Հուսով եմ, որ այդպես կլինի նաև այս անգամ»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ընդունելության համար եւ նշել, որ նման հանդիպումները եւ քննարկումները փաստում են երկու երկրների ղեկավարների քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի մասին։ Նա անդրադարձավ նաև տարածաշրջանային խնդիրներին։

«Իհարկե, ներկայումս մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում դինամիկ պրոցեսներ, և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, զրուցեն, ինչպես Դուք ասացիք՝ «համեմատեն ժամացույցները»: Իհարկե, ցավոք առայժմ չի կարելի ասել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կայունացման մասին: Ինչպես Դուք նկատեցիք, ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության կարգավորման ու ընդհանրապես՝ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում առանցքային դեր է խաղում Ռուսաստանը, որ հանդիսանում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր: Իհարկե, այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային հարցեր են, և ես շատ ուրախ եմ այս ամբողջ օրակարգը ձեզ հետ քննարկելու առիթի համար»,- նշել է Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպանություն Երեւանում

Հաջորդը

Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ եւ Դանիայի ԱԳ նախարարությունների միջեւ

Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս…
Դիտել

Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական…
Դիտել

Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի փակ հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն

Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն, տեղի է ունենում միայն ադրբեջանական միակողմանի լուսաբանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share