Համայնքի ղեկավարը հափշտակել է 40.000.000 ՀՀ դրամ արժեքով 11 կիլոմետր երկարությամբ ցինկապատ խողովակաշարը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը 2013-2019թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը,  յուրացման եղանակով  առերևույթ հափշտակել է 40.000.000 ՀՀ դրամ արժեքով 11 կիլոմետր երկարությամբ ցինկապատ խողովակաշարը և դրանք օտարել:

Այնուհետև, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, 2016-2021թթ. ընթացքում, ավտոմեքենայի անսարք լինելու պայմաններում, վառելանյութ ձեռք բերելու համար, համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 4.500.000  ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել:

Բացի այդ, 2018թ. ընթացքում, համայնքապետարանի համար նոր գույք գնելու պատրվակով, համայնքի բյուջեից դուրս է գրել 516.200 ՀՀ դրամ գումար և այն  օգտագործել իր անձնական կարիքների համար:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Իսլանդիա

Հաջորդը

Ազգերի լիգա․ հայտնի է երզափակիչի առաջին մասնակիցը

Առնչվող նյութեր
Դիտել

Պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղության զորամասեր

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր:…
Դիտել

Ադամյանը մասնակցել է «Ֆրանկֆուրտ»- «Քյոլն» հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է «Ֆրանկֆուրտ»- «Քյոլն» հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի…
Դիտել

Ակցիաների մասնակիցներից ակնկալվում է օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարությունը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և դրա մասնակիցների…
Դիտել

Ռուսաստանում ստուգում են բանակի մարտական ​​պատրաստվածությունը

Ռուսաստանը սկսել է ստուգել բանակի մարտական ​​պատրաստվածությունը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն: «Զորքերն ուսումնավարժարաններում են: Անհրաժեշտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share