Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվել և խորացել են.

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղար Սանջայ Վերման գոհունակությամբ արձանագրեց, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ընդլայնվել և խորացել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սանջայ Վերման այս մասին հայտարարեց «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» գիտաժողովի ժամանակ ունեցած բացման իր խոսքում:

«Իսկապես, գնահատում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի  նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաներ» գիտաժողովը: Ողջունելի նախաձեռնություն է, քանի որ մենք տոնում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:  Սա, իսկապես, ճիշտ ժամանակին է անցկացվել:

Գիտաժողովը մեր փոխշահավետ կապերը վերհանելու, ինչպես նաև՝ հետագայում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու լավ հնարավորություն է: Հայ-հնդկական հարաբերությունները  դարերի պատմություն ունեն: Երկու ժողովուրդներին կապող մշակութային ժառանգությունը Հնդկաստանում մինչ օրս պաշտպանվում և պահպանվում է»,- ընդգծեց Վերման:

Ըստ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղարի՝ Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններն ընդլայնվել և խորացել են: Սակայն դիվանագետն անհրաժեշտ է համարում այդ հարաբերություններն առավել ընդլայնել.

«Վերջին մեկ տարում տեղի ունեցան փոխադարձ այցեր՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով: Սա, իսկապես, շատ մեծ թափ հաղորդեց մեր հարաբերությունների զարգացմանը: Մեր համագործակցությունը ընդլայնվել է՝ ներառելով կրթության, տեխնոլոգիայի, զբոսաշրջության և այլ ոլորտներ: Առաջ շարժվելով՝ մենք պետք է համատեղենք մեր գործը և ավելի խոշորացնենք գոյություն ունեցող համագործակցությունը՝ ներգրավվելով հատկապես բժշկագիտության ոլորտը:

Հայաստանի Բժշկական համալսարանում բոլոր տարիների ընթացքում 5 հազարից ավելի հնդիկներ են սովորել: Սակայն ես վստահ եմ՝ մենք շատ ավելի մեծ թվով ուսանողներ ուղարկելու հնարավորություն ունենք»,- եզրափակեց Վերման:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով

Հաջորդը

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուբեն Ռուբինյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ բանագնաց, ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ռուբինյանը, Թուրքիայի…
Դիտել

Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀ…
Դիտել

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել. Շիրակի մարզպետ

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին հայտնել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share