Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա եւս 10-ով

Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա եւս 10-ով: Նախատեսվում է նաև ընդլայնել աշխարհագրությունը։ Այս մասին գրում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող ու համակարգող Ռոման Չոբանյանին:

Նրա խոսքով, էլեկտրական լիցքավորման կայանների թիվը շուտով կհասնի 29 -ի։

Այս պահին արդեն տեղադրված է 19 կայան, ևս 10 -ը կսկսի գործել մինչև տարեվերջ:

Այժմ էլեկտրակայաններ արդեն գործում են Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև Իջևանում, Ապարանում, Ստեփանավանում, Աբովյանում, Սևանում և Ջերմուկում:

Միությունն իր սոցիալական նախագիծը սկսել է դեռևս 2019 թվականին՝ 5 էլեկտրական լցակայան բացելով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում:

«Հույս ունենք, որ սրանով կնպաստենք Հայաստանում էլեկտրական տրանսպորտի զարգացմանն ու օգտակար կլինենք էլեկտրամոբիլ գնել ցանկացողներին: Կայանների բացումը Հայաստանի տարբեր մարզերում շարունակական է լինելու», — նշել է Ռոման Չոբանյանը:

Ինչպես հայտնի է, շուտով Հայաստանն ու Ուկրաինան կապող ևս մեկ վայր կստեղծվի, մոտ ապագայում Երևանում կբացվի սքեյթ-պարկ՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կողմին է փոխանցվել ևս 3 հայ զինծառայողի աճյուն

Հաջորդը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան երկրորդ տուրի հանդիպումները

Առնչվող նյութեր
Դիտել

Խարկովը ռմբահարվել է չկառավարվող ФАБ-500М ռումբերով

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանը Խարկովում ռմբահարում են քաղաքացիական օբյեկտրները: «Ազառություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ համացացնում…
Դիտել

Ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքն է արձանագրվել. վնասը վերականգնվել է

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն…
Դիտել

Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին բացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքն արգելափակված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share