Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը

2 նոյեմբերի 2021թ. Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային գործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։ Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։

Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

«Ուրախ ենք, որ տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու այս վաղեմի ավանդույթը կարող ենք վերականգնել՝ փոխանակելով մտքեր, գաղափարներ ու ներկայացնելով տեղեկություններ, որոն թույլ կտան տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ կապված առավել լավ համակարգել մեր քաղաքականությունը։ Համաժողովի մասնակիցները ներքին քննարկումներից զատ նաև հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- նշված է դեսպանատան տարածած հարողդարգրությունում։

Հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Բաքվում (2019թ․) և Թբիլիսիում (2018թ)․

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեւանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

Հաջորդը

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 62 քաղաքացի

Առնչվող նյութեր
Դիտել

Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Տեր-Պետրոսյանին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտահերթ ընտրություններին միասին գնալու առաջարկությանը։…
Դիտել

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է Եվրոպական Միության ջանքերն այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի…
Դիտել

Ես կարող եմ մոռանալ իմ համբերատար և բարեհամբույր լինելը. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց իր՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու ընդդիմադիրների մեղադրանքներին: «Նկատած կլինեք,…
Դիտել

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է․ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share