ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է Եվրոպական Միության ջանքերն այդ ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«Լավ նորություն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատման հարցը, ինչն անհրաժեշտ է տեղում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ-ի ջանքերը, ներառյալ՝ այս հանդիպման հյուրընկալումը»,- գրել է Կոլոմինան՝ կիսվելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հրապարակումը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպման վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան

Հաջորդը

Մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին…
Դիտել

Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել…
Դիտել

Եթե ​​ԵՄ դիտորդները ցանկանան փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, մենք կընդդիմանանք դրան. Զատուլին

Ռուսաստանում այսօր մտածում են՝ արդյոք Հայաստանում եվրոպական նոր առաքելությունը կհանգեցնի՞ իրավիճակի բարդացման։ Այս մասին Մոսկվա-Թեհրան տեսակամուրջի ժամանակ, որի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share