Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից ունի ուրույն կարեւորություն․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռից։

Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ամբողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը։

Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ն Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կուղարկի Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ…
Դիտել

Դժվար է գերագնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեսկալացիայի ուղղությամբ Պուտինի ջանքերը. Դմիտրի Պեսկով

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերը դժվար է գերագնահատել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share