Այս պահին Փաշինյան-Ալիև ֆորմատով հանդիպում նախատեսված չէ․ ՀՀ ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ տարածված տեղեկություններին, թե իբր նոյեմբերի 9-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Մոսկվայում, և նախատեսվում է եռակողմ փաստաթղթերի ստորագրում։

«Նախ ուզում եմ ասել, որ այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ։ Միևնույն ժամանակ, և այս պահին, և գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատով տարբեր հանդիպումների առաջարկներ։ Եվ ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում։ Բայց նաև անդրադառնալով եղած հրապարակումներին՝ ուզում եմ ասել, որ այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում։ Նաև ուզում եմ ավելին ասել՝ այդ հանդիպումները մեր համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն, նախ և առաջ ևս մեկ անգամ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրելու հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների թնջուկը։

Իհարկե, առաջին հերթին ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հնարավոր շուտափույթ ազատ արձակումը, նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում Հայաստանի մշակութային ժառանգության, հուշարձանների հարցը և բազմաթիվ այլ հարցեր։ Ավելի լայն առումով այդ հանդիպումները մեր համար հնարավորություն են նաև թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և արդեն ջանքեր գործադրելու ավելի երկարատև կայունություն ու խաղաղություն ապահովելու ուղղությաամբ»,- ասաց Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆինանսների նախարարությունում աշխատաժողով է կայացել Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» գործիքի շրջանակում

Հաջորդը

Բանակցություններում մեր դիրքորոշումները համապատասխանում են հրապարակավ հայտնած դիրքորոշումներին․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային ու դաշնակից եվրոպական երկրներին

ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինային և եվրոպական դաշնակից ու  գործընկեր երկրներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ԱՄՆ…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Մահացել է 17 մարդ

Ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208818 դեպք, որոնցից 189017-ն` առողջացած, 3895-ը` մահվան ելքով:…
Դիտել

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share