Հիմա էլ սկսել են ՀԱՊԿ-ի փաստաբանությամբ զբաղվել

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից։ Պատճառների մանրամասները թեև ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը չի ներկայացրել, սակայն Հայաստանի քայլը անակնկալ և չտրամաբանված համարել թերևս չի կարելի, հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություները չափազանց սառն էին։

Արդարացված է Հայաստանի քայլը թե ոչ ցույց կտա ժամանակը, թեպետ հաշվի առնելով Ռուսաստանի հովանու տակ գործող այս կառույցի ոչ բարեկամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պետք է նշել, որ նախկին խորհրդային միության այս ուրվականին երբեմն արժե իր իրական տեղը ցույց տալ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից հրաժարվելու քայլը ՀԱՊԿ անդամ երկրներն առայժմ չեն մեկնաբանել, թեպետ սպասելի է նրանց արձագանքի որակը։ Կնեղսրտեն, Զախարովան գուցե մի քիչ էլ հուզվի, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն գուցե ինչ որ բաներ հիշեցնի Հայաստանին։ Մի խոսքով կանեն այն ինչ արել են միշտ Հայաստանի նկատմամբ։

Այստեղ ուշագրավ էր Հայաստանի հակաիշխանական որոշ շրջանակների կայծակնային արձագանքը։ Հատկանշական է, որ Հայաստանի որոշումը քննադատողներն ու հեգնողները նույն այն մարդիկ են, որոնք բառ անգամ չէին ասում, երբ ՀԱՊԿ-ի ծերակույտը ոչ միայն չկանգնեց Հայաստանի կողքը, ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, այլև ամենաֆանտաստիկ անհեթեթություններով փորձում էին արդարացնել իրենց անգործությունը։

Մեր երկրում մի շերտ է ձևավորվել, որն անխնա կարող է քննադատել իշխանություններին, սակայն միևնույն ժամանակ ծպտուն չեն հանում, երբ Հայաստանին հարվածում են ոխերիմ բարեկամները։

Այս նույն շրջանակները հիմա էլ ստանձնել են ՀԱՊԿ փաստաբանի դերը և փորձում են հասարակության շրջանում վախեր տարածել, թե իբր Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կպատժեն մեզ այս որոշման համար։ Խորը շունչ քաշեք պարոնայք։ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն արդեն մի քանի տարի Ադրբեջանի ձեռքով պատժում են մեզ։ Ու երբեմն պետք է ՀԱՊԿ կոչվող թոշակառուների ակումբի անդամների համար իրերն իրենց անուններով կոչել և ոչ թե նստել դիմացներն ու լռել, հատկապես, որ այնտեղ մեր թշնամիներն ավելի շատ բարեկամներ ունեն քան Հայաստանը։

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում

Հաջորդը

Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուն խոստանում է առաջնորդել Արևմուտքի ջանքերը Ռուսաստանի դեմ

Փենի Մորդոնը, ով հավակնում է Բորիս Ջոնսոնին փոխարինել վարչապետի պաշտոնում, խոստացել է ղեկավարել Ռուսաստանի դեմ արևմուտքի ջանքերը: Շաբաթ…
Դիտել

Արարատ Միրզոյանը կմասնակցի Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում: Այցի շրջանակներում նախատեսված է նախարար…
Դիտել

Բաքվի և Երևանի միջև համաձայնագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ

«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, մինչդեռ ադրբեջանական և հայկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share