Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում

Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:

Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ
տարվող աշխատանքների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:
Այցի ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է
հայտնել դիրքապահներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի՝ իրենց վստահված հատվածը զգոն պաշտպանելու համար:

Սուրեն Պապիկյանը հետևել է նաև առաջնագծում իրականացվող
նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքի մարզպետն այցելել է վթարից տուժածներին

Հաջորդը

Հիմա էլ սկսել են ՀԱՊԿ-ի փաստաբանությամբ զբաղվել

Առնչվող նյութեր
Դիտել

Որոնումները շարունակվում են Հադրութի շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի…
Դիտել

3 հիմնական բարեփոխում, որ արվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում

3 հիմնական բարեփոխում, որ արվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում 2022 թվականի ընթացքում։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share