3 հիմնական բարեփոխում, որ արվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում

3 հիմնական բարեփոխում, որ արվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում 2022 թվականի ընթացքում։

2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացել են հիմնական և նվազագույն կենսաթոշակների չափերը․ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 3,000 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակներինը՝ 5,200 դրամով: Տարեսկզբից պարտադիր ժամկետայյին զինածառայողներին և նրանց ընտանիքներին տրվող կենսաթոշակները սահմանվել են 28,600 դրամ (25,600 դրամի փոխարեն), իսկ սեպտեմբերից՝ 31,600 դրամ։

2022 թվականի հուլիսի 1-ից իրականացվում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10 %-ի չափով հետվճար։ Այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 50,000 քաղաքացի։

2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով: Շահառուի ընտրությամբ կենսաթոշակներն ու նպաստները կարող են վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով միայն այն դեպքում, եթե լրացել է վերջինիս 75 տարին կամ ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գորիսի կայազորի զինվորական դատախազությանում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Հաջորդը

Արցախի նախագահը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անդամ պետություններին

Առնչվող նյութեր
Դիտել

Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ամբողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում. Էդմոն Մարուքյան

Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Այս մասին…
Դիտել

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Դիտել

«Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է

Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share