Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ամբողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում. Էդմոն Մարուքյան

Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։ Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում:

Կարծում եմ, սա լավ նախադեպ չէ և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում: Հուսով եմ, խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի»,- գրել է Մարուքյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Հաջորդը

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին. Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե երկրի անվտանգության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share