ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմն այլևս չի գործում

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը՝ ԱՄՆ սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ։

Ռիքերը նաև նշել է, որ մանդատը բավականին օգտակար է, և ԱՄՆ–ն մասնակցում է հակամարտության կողմերի հետ խաղաղության գնալու գործընթացին։

«Մինսկի խմբի հիմնական նպատակները մնում են, ես կապ եմ պահպանում Ֆրանսիայի հետ։ Ադրբեջանն էլ ասել է, որ այլևս գործ չի ունենա Մինսկի խմբի հետ։ Կարծում եմ, ո մենք կարող ենք կոնսենսուսի շնորհիվ վերջ դնել այդ մանդատին, քանի որ մեխանիզմն այլևս չի գործում»,- ասել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստյոպա Սաֆարյանը լրատվամիջոցներին կոչ է անում մասնակցել վաղվա դատական նիստին

Հաջորդը

Ալեն Սիմոնյանի այցը Վրաստան մեկնարկել է 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական միջոցառմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կողմն ունի 3 զոհ.ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում,…
Դիտել

ՔՊ-ն չի մասնակցի ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share