ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ռումինիայի Սենատի գործող նախագահի հետ

Ապրիլի 3-ին Բուխարեստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի գործող նախագահ Ալինա-Շտեֆանիա Գորգիուի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռումինական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության ծավալման և փոխայցելությունների կարևորությունը:  

Երկուստեք նշվել է Ռումինիայի հայ համայնքի կարևոր ներդրումը երկու ժողովուրդների, իսկ անկախացումից ի վեր՝ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման գործում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ռումինիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, այդ թվում՝ «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենքի ընդունումը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: 

ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի Սենատի գործող նախագահին հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերները, Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարման արդյունքում պահպանվող մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների ապօրինի պատանդառությունը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առանցքային խնդիրներին արդար լուծումներ գտնելու ուղղությամբ հայկական կողմի տեսլականին ու ջանքերին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման, միջանցքի արգելափակման՝ առանց նախապայմանների վերացման, ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության կանխման հրամայականը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է՝ Ֆինլանդիան երբ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Հաջորդը

Աշոտի հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի…
Դիտել

Խորհրդարան անցած դաշինքներից մեկը վտանգ է․Ստեփան Սաֆարյան (տեսանյութ)

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստեփան Սաֆարյանը «Ազդագիր» կայքին ներկայացրել է՝…
Դիտել

Արցախի ԱԺ-ն ողջունել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչումը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը․ «Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում  Հայոց ցեղասպանություն…
Դիտել

Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան, Հայաստանը վարի տա՞ն, հերիք չեղա՞վ․ Պապոյան (տեսանյութ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անընդունելի է համարել Հայաստանում ԼՂ ԱԺ նիստ անցկացնելը։  Պապոյանը նշել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share