ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ դեսպանին

Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ:

ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն ընդունել են ՌԴ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Զարեհ Սինանյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:…
Դիտել

Սա կարող է մի նոր ելակետ դառնալ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար․ Փաշինյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստում անդրադարձել է Թուրքիա իր այցին։ Նա նշել է, որ այցի և…
Դիտել

Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի առաջարկությունների փաթեթը․ Արարատ Միրզոյան

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share