ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել

Գլխավոր շտաբը վերլուծություն է տարածել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին  հայտարարության վերաբերյալ:

«Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։

Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով եւ ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։

Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ եւ վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։

Հայտարարությամբ Նախագահը գործել է եւ հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչեւ 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին եւ ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»,- ասված է վերլուծության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կզինվեն

Հաջորդը

Տեսչական մարմինները զգուշացնում են

Առնչվող նյութեր
Դիտել

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ զորախումբ են ստեղծում

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ տարածաշրջանային զորախումբ կստեղծեն։  «Միութենական պետության արևմտյան սահմաններում իրավիճակի սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի…
Դիտել

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի. ԱՆ

Հայաստանում Ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության…
Դիտել

«Զանգեզուրի միջանցքի» ընկալումները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Երկկողմ տրանսպորտային տարաբնույթ խնդիրներին…
Դիտել

Փաշինյանը նշել է, թե որն էր ՀԱՊԿ-ի, ՀՀ կառավարության եւ ԶՈՒ ձախողումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share