Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի ընթացքում (լուսանկարներ)

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։ Նախատեսվում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի հետ սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։

Այս հատվածի վերակառուցման մանրամասն նախագիծը պատրաստ է, այն անցել է պարզ և համալիր փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացությունները: 24.10.2022թ. հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել է մրցութային հայտերի բացումը։ Այժմ իրականացվում է միջազգային շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի գնահատումը։ Հայտերի գնահատումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում։

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է: Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, զբոսաշրջություն), բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սերմացու գողացող մկան պես կառուցեցին իրենց պետությունը, մեր պետության մեջ (տեսանյութ)

Հաջորդը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հովիկ Աբրահամյանից 59 անշարժ գույք բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Կութի հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում…
Դիտել

Գյումրիում կրակոցներ արձակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 41-ամյա անձի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի Բուլվարային…
Դիտել

Վայրի խոզն ազատվել է որսագողության մետաղալարից

Հոկտեմբերի 15-ին ստացված ահազանգի հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզում արձանագրել են…
Դիտել

Պարեկներին 80.000 ՀՀ դրամ կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է

2023 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով վերջիններիս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share