ՃՏՊ կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ կան մարզերում, որտեղ ներդրվել է պարեկային ծառայությունը

2022 թվականի ընթացքում Ազգային ժողովն ընդունել է Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթը: Նոր նախարարության կառուցվածքի հենքն է Ոստիկանությունը, Փրկարար եւ միգրացիոն ծառայությունը:

Ներքին գործերի նախարարության ձեւավորման կազմակերպչական, ինչպես նաեւ ենթաօրենսդրական եւ գերատեսչական ակտերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, հաստատված է նախարարության եւ ենթակա մարմինների կանոնադրությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը:

Խոսելով Ոստիկանության կառուցվածքային վերափոխման տեսլականի մասին՝ նախարարը նշել է, որ որպես մասնագիտական կառույց՝ ծառայությունը զարգանալու է 4 ուղղությունով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա եւ Ունիվերսալ ոստիկանություն: «Այս համատեքստում վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները: 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երեւանում եւ մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները»,- ընդգծել է զեկուցողը:

Հիմք ընդունելով այն մոտեցումները, որ պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայություն կազմակերպելու լավագույն մոդել, պետք է ներդրվի ամբողջ հանրապետությունում, հաշվետու ժամանակահատվածում ծառայության ստորաբաժանումները գործարկվել են նաեւ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում: Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ ներկայումս ընթանում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման նախապատրաստական աշխատանքները:

Նախարարը փաստել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ նկատվում են այն մարզերում, որտեղ ներդրվել է պարեկային ծառայությունը:

Անդրադառնալով համակարգում կին ծառայողների թվի շարունակական ավելացմանը՝ զեկուցողը նշել է, որ աշխատանքներ են տարվում վերջիններիս՝ ծառայության ընդունման չափորոշիչների վերանայման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 134 դեպք: «Այս տարի հայտարարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Ոստիկանությունն ակտիվ կերպով շարունակելու է հակազդել տվյալ հանցատեսակի տարածմանը»,- ասել է գերատեսչության ղեկավարը:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳՆ ոստիկանության ոլորտի բարեփոխումների առանձին ուղղությունների վերաբերյալ պլանավորվող քայլերին։

Վահե Ղազարյանը ներկայացրել է նաեւ 2022 թվականին իրականացված այլ աշխատանքներ, պատասխանել պատգամավորների հարցերին:

Ներքին գործերի նախարարը վերահաստատել է Ազգային ժողովի հետ թիրախային ուղղություններով աշխատելու պատրաստակամությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Չի բացառվում՝ 100 մլրդ-ից ավել ստվերային շրջանառություն դուրս բերվի». Բադասյան

Հաջորդը

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսությունից». Պեսկով

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար…
Դիտել

Սամանթա Փաուերը Սյունիքում է (տեսանյութ)

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Գորիսում են: Նրանց ուղեկցում է ԱՄՆ–ում…
Դիտել

Հրամանատարի տեղակալը հրապարակավ բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ, որից հետո վերջինս ինքնասպանություն է գործել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի…
Դիտել

Ցանկացած բռնություն, բնականաբար ընդունելի չէ. ՆԳ փոխնախարար

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանների մասնակցությամբ վերջին աղմկահարույց միջադեպերին։ Նրա խոսքով, ոստիկանության Դիլիջանի քրեական ծառայության պետի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share