Ցանկացած բռնություն, բնականաբար ընդունելի չէ. ՆԳ փոխնախարար

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանների մասնակցությամբ վերջին աղմկահարույց միջադեպերին։ Նրա խոսքով, ոստիկանության Դիլիջանի քրեական ծառայության պետի մասով կա կարգապահական վարույթ։

«Միջադեպի մասին տեղեկատվությունը ստացել է հենց ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ու ծառայողական քննությունը հարուցել է հենց ներքին անվտանգության վարչությունը»,- ասել է նա՝ հավելելով,- «Ցանկացած բռնություն, բնականաբար ընդունելի չէ, իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հաստատվի դեպքը, անձինք դուրս կգան ծառայությունից» ։

Անդրադառնալով օրերս «Գինու փառատոն»-ի ժամանակ ոստիկանի կոմից քաղաքացուն հարվածելու և գետնին գցելու դեպքին, նա նշել թե, այդ կապակցությամբ ևս ընթանում է ծառայողական քննություն. «Երկու աշխատակցի լիազորություններն էլ դադարեցված են։ Այս իրավիճակը ընդհանրապես չի կարող բացառվել, որովհետև գործ ունենք մեծ ծառայության հետ ու կարող են եզակի դեպքեր վրա հասնել, կարևոր է պետության արձագանքը այս դեպքերին։

Երկու դեպքում էլ իրականացվել է ծառայողական քննություն, հատուկ շեշտում եմ, որ դա հանրային հնչեղությունից հետո չի եղել, եթե ծանոթանաք ՆԳՆ հայտարարությանը, մայիսի 5-ից հետո ոստիկանությունը դադարեցրել է ծառայողի լիազորությունները, մնացած հատվածները չեն առնչվում ՆԳՆ-ին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ը կանխել է գրքերում լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արտահանման մաքսանենգության դեպք

Հաջորդը

Պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները. ոստիկանապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Անահիտ Մանասյանն անդրադարձել է Արմեն Աշոտյանի կալանավորմանը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։ «Ես այդ…
Դիտել

Երևանում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում այսօր և ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։…
Դիտել

Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքը գտնվում է ՄԹ խորհրդարանի, ԱԳՆ-ի, վարչապետի նստավայրի հարևանությամբ

ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է. «Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share