Անահիտ Մանասյանն անդրադարձել է Արմեն Աշոտյանի կալանավորմանը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։

«Ես այդ պահին Վիեննայում գործուղման էի, և պարոն Աշոտյանին այցելել են ՄԻՊ աշխատակազմի  ներկայացուցիչները՝ իմ հանձնարարությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ Աշոտյանը բողոքներ չի ներկայացրել պահման պայմանների հետ կապված։ 

«Հիմնական մտահոգությունները վերաբերել են  գործի քննությանը, ինչպես նաև խափանման միջոցին վերաբերելի հանգամանքներին։ Դրանք մենք արձանագրել, փաստաթղթավորել ենք։ Աշխատակազմի ներկայացուցիչներն անընդհատ կապի մեջ են եղել պարոն Աշոտյանի փաստաբանի հետ։ Եվ այդ հարցերի հետ կապված մենք արդեն իսկ գրություններն ուղարկել ենք իրավասու մարմիններին և պատասխանները ստանալուց հետո արդեն կորոշենք ՄԻՊ հետագա գործողությունները»,- նշել է նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման չի՞ ենթարկվում, Մանասյանն ասել է. «Մեզ համար շատ կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու ինչ դիրքորոշումներ է ներկայացնում, բայց նաև կարևոր է հասկանալ մյուս կողմի՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ։ Միայն դրա պարագայում է, որ մենք կարողանում ենք եզրահանգում իրականացնել հարցերի վերաբերյալ։ Կխնդրեմ սպասենք պատասխաներին, որպեսզի նոր հասկանանք, թե մանդատի շրջանակներում ինչ հնարավոր գործողություններ կարող ենք իրականացնել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը հորդորել է ձեռնարկել հստակ քայլեր ԼՂ-ում մարդու իրավունքների կանխամտածված ճգնաժամին արձագանքելու համար

Հաջորդը

ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. կա զոհ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված…
Դիտել

Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ…
Դիտել

Քոչարյանի գրպանում տեղավորված գործիչները դուրս են գալիս նրա գրպանից

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության ամենահայտնի փրկիչներից մեկը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Արամ Վարդևանյանն այսօր հայտարարել է որ…
Դիտել

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար։ Ազգային ժողովում բյուջետային քննարկման ժամանակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share