Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար։

Ազգային ժողովում բյուջետային քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ներդրումների մասով, ըստ միջանկյալ տվյալների, մենք անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- հայտարարեց Քերոբյանը։

Նա հիշեցրեց , որ օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոսը։

Քերոբյանի խոսքով՝ հիմա միջանկյալ տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 21․7 տոկոս,  բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները, կարծում են, որ բավականին մոտ կլինեն կառավարության դրած թիրախին։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հավելեց՝ ներդրումներ-ՀՆԱ 25 տոկոս ցուցանիշին հասնելու պարագայում կարող են ասել, որ սպառման վրա հիմնված տնտեսական աճից ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին անցումը, ինչի նպատակը դրել է կառավարությունը, իրականացվում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանայք ևս կզորակոչվեն. ներդրվում է կամավոր-պարտադիր զինծառայության համակարգ

Հաջորդը

Իսակովի պողոտայում 18 ամյա երիտասարդ է սպանվել

Առնչվող նյութեր
Դիտել

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո են ասել Անկախությանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ՝ անկախության օրվա առիթով. Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության…
Դիտել

Միսը չի կարող իրացվել առանց ձև 5-ի առկայության

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների և ՀՀ ոստիկանության խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում այսօր կանխվել…
Դիտել

Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստի շրջանակում Սանկտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share