ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը հորդորել է ձեռնարկել հստակ քայլեր ԼՂ-ում մարդու իրավունքների կանխամտածված ճգնաժամին արձագանքելու համար

Հունիսի 28-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական հանդիպումը, որին Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի արդյունքում զոհվել է չորս զինվոր։

Ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, ատելության խոսքի և սպառնալիքների միջոցով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումը միանգամայն վկայում են, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։

Դեսպան Խաչատրյանը Նախարարների կոմիտեին է ներկայացրել հունիսի 22-ին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» ԵԽԽՎ բանաձևը, որով Վեհաժողովն ահազանգում է, որ, ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված լինի լքել իրենց տներն ու համայնքները։ Ընդգծել է, որ Վեհաժողովը կոչ է անում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև Վեհաժողովը պահանջում է հնարավորինս արագ կազմակերպել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն։

Մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը նշել է, որ Լաչինի միջանցքի հարցով Նախարարների կոմիտեին հասցեագրված ԵԽԽՎ խորհրդատվությամբ՝ Վեհաժողովը Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի միակողմանի գործողությունների արդյունքում ստեղծված Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին առնչվող հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամի վրա։

Հորդորել է Նախարարների կոմիտեին ձեռնարկել հստակ քայլեր՝ ԵԽԽՎ խորհրդատվությամբ բարձրացված խնդիրները հասցեագրելու և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների կանխամտածված այս ճգնաժամին արձագանքելու համար:

ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը տեղի են ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսի և Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հայաստանի պատվիրակությունը ընդգծել է ԵԽԽՎ և Մարդու իրավունքների հանձնակատարի ներգրավվածության կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի հասցեագրման հարցում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շոլցն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդը

Անահիտ Մանասյանն անդրադարձել է Արմեն Աշոտյանի կալանավորմանը

Առնչվող նյութեր
Դիտել

Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք

Այսօր՝ նոյմեբերի 18-ին, տեղի ունեցավ պատմական թռիչք։ Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով բաց տիեզերք ուղարկվեց «Այբ» դպրոցի…
Դիտել

Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում ԼՂ-ում 2 երեխայի մահվան համար. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայի, այդ թվում` 30 000 երեխաների` նրանց կտրելով ամբողջ աշխարհից, արգելափակելով…
Դիտել

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ հյուպատոսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ջեյն Ջենսենին։…
Դիտել

Քաղաքական մեծամասնությունը մերժեց կարևոր մի հայտարարության ընդունումը․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական մեծամասնությունը մերժեց կարևոր մի հայտարարության ընդունումը, հատկապես հիմա, երբ 100-րդ օրն է մոտենում Լաչինի միջանցքի շրջափակման, Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share