ՄԱԿ-ը շարունակում է մնալ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հաստատուն գործընկերը. Շոմբի Շարփի

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության օրվա առիթով

«ՄԱԿ-ի ամբողջ թիմի անունից և որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ մեր ջերմագույն շնորհավորանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության 30-ամյակի կապակցությամբ։

Այս վերջին երեք տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը հետևողականորեն ընդլայնել է Հայաստանի կառավարության հետ իր հարաբերությունները՝ հիմնված վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքներին նվիրվածության վրա, որոնք նպաստում են ինչպես երկրում, այնպես էլ՝ համաշխարհային մակարդակում խաղաղության և բարեկեցության հաստատմանը: Չնայած դժվարին ժամանակներին՝ միասին մենք հասել ենք մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ նշանակալի արդյունքների` հիմնված ներառական, կայուն զարգացման և ամրապնդված ժողովրդավարական ինստիտուտների վրա:

Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է մնալ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հաստատուն գործընկերը և կշարունակի մնալ Հայաստանի կողքին` լուծելու վերջին ճգնաժամերի, համավարակի և հակամարտությունների հետևանքները՝ բոլորիս համար կերտելով ավելի լավ ապագա` ՄԱԿ-ի 2021-2025թթ. Գործընկերության շրջանակի իրականացման և Օրակարգ 2030-ին հասնելու միջոցով։ 

Մաղթում եմ բոլորին ուրախ և նշանակալի Անկախության օր»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անկախության տոնը դեռ տոնելու ենք. Սերժ Սարգսյան

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում,…
Դիտել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի

Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ տեղի ունեցած 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share