Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը։ 

Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 3-ին՝ Էջմիածնում։ 1993 թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թ.՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։

1985-1987 թթ. Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մասնակցել է Քարվաճառի, Քաշաթաղի, Կովսականի ազատագրմանը։ 1993-ից մինչև 2007 թ. եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։

2000 թ. նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թ. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ.՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ.՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թ. պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ.՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թթ.՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

2007 թ. մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ. դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. 4 կին տեղում մահացել է

Հաջորդը

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ  նախագահի նամակը:…
Դիտել

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնել է իր պարեկային գործունեությունը

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնել է իր պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում։ Այս մասին առաքելությունը…
Դիտել

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share