Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է։

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առաջին տեղով է հաղթահարել հենացատկի որակավորումը՝ վաստակելով 14.949 միավոր և դուրս գալով եզրափակիչ։

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։

Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել էր նժույգթափեր վարժության որակավորման փուլը՝ վաստակելով 15.000 միավոր և երրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ: Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը հաջող էին հանդես եկել օղակների վրա վարժությունում՝ վաստակելով համապատասխանաբար 14.533 և 14.500 միավոր: Ավետիսյանը 5-րդ, իսկ Դավթյանը 6-րդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Standard and Poor’s»-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը

Հաջորդը

Լաչինի ապաշրջափակման հետ կապված լուրերը կեղծ են. ԱՀ ՆԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

Ավարտվել են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումները, հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։ Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի 1/2…
Դիտել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share