«Standard and Poor’s»-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միևնույն ժամանակ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»:

Համաձայն «Standard and Poor’s» գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերով և տնտեսության ներուժի բարելավման հեռանկարով, պետական բյուջեի ցուցանիշների, պետական պարտքի բեռի և տնտեսության արտաքին դիրքի էական բարելավմամբ, ինչին նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մարդկանց և կապիտալի էական ներհոսքը:

Ընթացիկ վարկանիշի վրա դրական ազդեցություն են գործում արտաքին պաշտոնական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և մակրոտնտեսական քաղաքականության ողջամիտ շրջանակը, ինչը վերջին տարիներին բազմաթիվ արտաքին ցնցումների պայմաններում օգնել է պահպանել տնտեսական և ֆինանսական կայունությունը:

Գործակալության գնահատմամբ առաջիկա ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր մակարդակի, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությանը, վճարային հաշվեկշռին և ֆինանսական կայունությանն առչնվող ռիսկերի կառավարելիության պարագայում Հայաստանի սուվերեն վարկանիշը ենթակա կլինի բարձրացման: Ընդ որում՝ այդ գործում ընդգծվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող պահուստային (կանխարգելիչ) ծրագրի կարևորությունը:

Գլոբալ անորոշությունների պարագայում գործակալության կողմից հատուկ ուշադրության են արժանացել 2022թ. Հայաստանի 12.6% տնտեսական աճը, ինչպես նաև Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նշանակալի նվազեցումը, ինչը մեծապես պայմանավորված էր տնտեսական բարձր աճով, բյուջեի՝ պլանավորվածից ցածր դեֆիցիտով և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորմամբ: Ընդ որում գործակալության գնահատմամբ առաջիկա տարիներին տնտեսական աճի ներուժը մեծ հավանականությամբ կաճի, իսկ պարտքի բեռը կպահպանվի կայուն և կառավարելի մակարդակում:

Գործակալությունն առանձնացրել է նաև Հայաստանի էական կախվածության բացակայությունը էներգակիրների միջազգային բարձր գների ազդեցությունից՝ նշելով Ռուսաստանի Դաշնության հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի առակայությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ</strong>

Հաջորդը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Առնչվող նյութեր
Դիտել

Գազի գինը Հայաստանում 10 տարի չի բարձրանա

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության…
Դիտել

Երևանի 40-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ դատարանի մոտ 54-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու…
Դիտել

Ստեփանակերտում ջրի հարցը շարունակում է օրակարգային մնալ (տեսանյութ)

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ջրի հարցը շարունակում է օրակարգային մնալ։ Քաղաքի որոշ մասն արդեն ավելի քան 10 օր զրկված…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձանա

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share